Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել. Դավիթ Բաբայան

Ղարաբաղա­ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը, սակայն արտառոց բան այս պահին չկա: «Արմենպրես»­ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, սակայն սա անսպասելի և տարօրինակ զարգացում չէ: Սա այն է, ինչ մենք սպասում ենք ամեն օր: Մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ: Բացի դրանից, կան որոշ հանգամանքներ, որոնք ավելի են խթանում հակառակորդի նման պահվածքը: Դուք գիտեք, որ այսպես կոչված «Խոջալուի ջարդերի» օրն է, որը կատարել է ադրբեջանական
փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:

Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Տեսանյութեր

Լրահոս