
Թուրքիայի իշխող կուսակցության քարոզարշավի մեկնարկը կհսկի ավելի քան վեց հազար ոստիկան

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սահմանադրական հանրաքվեում «այո»ին ուղղված իր քարոզարշավը սկսում է Անկարայի «Արենա» մարզական համալիրում կազմակերպված միջոցառմամբ: Միջոցառման անվտանգությունն ապահովում են 6 հազար 500 ոստիկան:
Այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurkը: Անվտանգությունն ապահովելու նպատակով համալիրը հսկում է նաև ոստիկանական ուղղաթիռը:
Փետրվարի 25ին նախատեսված արարողության գլխավոր բանախոսը լինելու է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով ընթերցելու է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը: Հայտարարվելու են հանրաքվեին ընդառաջ կուսակցության կարգախոսներն ու նախատեսվող ծրագրերը:
Թուրքիայում ապրիլի 16ին նախատեսված է սահմանադրական հանրաքվե: Սահմանադրական փոփոխություններով երկրում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դառնալու է 600:
Պատգամավոր ընտրվելու տարիքը 25ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անց են կացվելու 5 տարին մեկ միևնույն օրը: Երկրի նախագահն այսուհետ կարող է լինել կուսակցական: