
Թուրքիան Գերմանիայից պահանջել է վերադարձնել 21 ահաբեկչի

Թուրքիայի իշխանությունները 2015 և 2016 թվականների ընթացքում Գերմանիայից պահանջել են արտահանձնել 21 ահաբեկչի: Ի պատասխան Բունդեսթագի Կանաչների կուսակցության պատգամավոր Օզջան Մութլուի հարցմանը` այս մասին տվյալները տրամադրել է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը:
Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը: Օզջան Մութլուն ընդգծել է, որ թուրքական կողմը մշտապես կեղծ տվյալներ է տրամադրում` ասելով, թե Գերմանիայում բնակվող ահաբեկիչների թիվն ավելի շատ է:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ թուրքական կողմը Գերմանիային է ներկայացրել թղթածրար, որտեղ պահանջել է վերադարձնել Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապ ունեցող 4 հազար 500 անձի: