«Ընդհանրապես ինձ մոտ վախի «չիպը» հանած է»․ Մովսես Հակոբյանը՝ իրեն սպառանացող ԱԱԾ հնարավոր բացահայտումների մասին

«Ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին այս փառապանծ օրվա կապակցությամբ, այսուհետ մենք պարտադրված ենք միայն տոնել հաղթանակներ»,- այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։

Հարցին՝ պաշտոնի փոփոխությունը ձեզ համար պաշտոնի բարձրացո՞ւմ էր, թե՞ իջեցում էր՝ Մ․ Հակոբյանն այսպես պատասխանեց․ «Ցանկացած պաշտոն, որը քեզ հնարավորություն է տալիս հայրենիքին ծառայելու, մեծ պատիվ է»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է նա գնահատում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի նշանակմանը՝ հաշվի առնելով, որ Արցախից մտահոգություն է հնչում, որ նա ամենաանպատրաստ գեներալն է։ Ի պատասխան՝ Մ․ Հակոբյանն ասաց․ «Բանիմաց սպա է, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»։

Հարցին՝ հնարավո՞ր է ԱԱԾ բացահայտումները հասնեն նաև Պաշտպանության ոլորտ՝ Մ․ Հակոբյանն պատասխանեց, որ լրագրողների մտահոգություններն անտեղի են ու փարատվելու են։ Նա ասաց, որ որքանով ինքը տիրապետում է՝բանակը զերծ է եղել կոռուպցիայից։

Լրագրողի ճշտող հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ այդ բացահայտումները կարող են նաև ձեզ առնչվել՝ Մ․ Հակոբյանն այսպես պատասխանեց․«Ընդհանրապես ինձ մոտ վախի «չիպը» հանած է»։

Տեսանյութեր

Լրահոս