Սեյրան Օհանյանը՝ Արտակ Դավթյանի և Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին

«Շնորհավորում եմ մեր ժողովրդին, սա ընդհանուր մեր տոնն է»,- այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Հարցին՝ Դուք ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, Ս․ Օհանյանն այսպես պատասխանեց․

«Կարծում եմ՝ հայ ժողովրդի նորօրյա պատմությունն առանձնահատուկ է մեր անկախութամբ, ազատության համառ պայքարով, բայց նաև այս նոր զարթոնքով, չկա որևէ մեկ հայ կամ ազգություն, որ հետևած լինի այդ իրադարձություններին և հիացած չլինի։ Այդ գործողությունները բերեցին նրան, որ իրականության հետ մենք պետք է համակերպվենք։ Այդ փոփոխությունն այն է, որ այսօրվա ղեկավարող ուժը պետք է նոր աշխատելաոճով մեր հայրենիքի ապագան ապահովի»։

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի նշանակմանը՝ հաշվի առնելով, որ շատ հակասական կարծիքներ հնչեցին այդ նշանակման վերաբերյալ՝ Ս․ Օհանյանը պատասխանեց, որ ինքն իր բոլոր ծառայողական, մարտական ընկերներին, զինվորներին շատ հարգում և սիրում է․ «Այսօրվա ռազաքաղաքական ղեկավարությունը վարում է իր կադրային քաղաքականությունը, և ես դա չեմ մեկնաբանում»։

Տեսանյութեր

Լրահոս