Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին:
Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չի գրանցվել:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի գործունեության ամփոփիչ զեկույցը: Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ զեկույցում, մասնավորապես, ասված է, որ Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության հետ համատեղ, շարունակել է ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված քայլերը։
Երևանի թանգարաններից մեկում մյուս ամսվա սկզբին նախատեսված՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեղինակած գրքի թարգմանության շնորհանդեսը չեղարկվել է։
Beechcraft G33 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Լոս-Անջելես քաղաքից ոչ հեռու ձգվող ավտոմայրուղում, տուժածներ չկան:
ՀՀ նախագահ Սերժ սարգսյանի հրամանագրով՝ Արթուր Օսիկյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հունվարի 29-ին ժամանել է Սոչի՝ մասնակցելու Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին:
«Ռոսպոտրեբնադզորը» ռուսաստանցիներին նախազգուշացնում է Թուրքիայում Զիկա տենդը տարածող մոծակների հայտնաբերման մասին:
Հունվարի 28-ին ՀՅԴ «Ապառաժի» շրջանի 22-րդ հերթական Շրջանային ժողովն ավարտեց իր աշխատանքները: Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, պատվիրակներ ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից, հրավիրյալ ընկերներ: Ժողովը գնահատել եւ ամփոփել է շրջանավարտ ԿԿ-ի երկամյա գործունեությունը, քննարկել նորընտիր ԿԿ-ի անելիքները:
50 հազարից ավելի տներ առանց էլեկտրականության են մնացել Ավստրալիայի հարավ-արեւելքի Վիկտորիայի նահանգում, որի մի քանի շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 40-ի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Bexit-ի շուրջը բանակցությունները կվարեր ավելի կոշտ դիրքերից։
Առնվազն հինգ զինվորական է զոհվել, եւս 10-ը՝ վերքեր ստացել հունվարի 29-ի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում մարշալ Ֆախիմի անվան ռազմական ակադեմիայի վրա մի խումբ անհայտj անձանց կողմից կատարված հարձակման հետեւանքով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ընդգծել է, որ անհրաժեշտ է առավելագույն օգուտ քաղել միգրացիայից եւ նվազագույնի հասցնել դաժան վերաբերմունքը միգրանտների հետ:
Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց Մայր եկեղեցում տեղի է ունեցել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ:
Հունվարի 28-ին կայացած ընտրություններում Ֆինլանդիայի նախագահ է ընտրվել պետության ներկայիս ղեկավար Սաուլի Նիինիստյոն։
Կիպրոսի գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը բոլոր քվեաթերթիկների հաշվումից հետո հաղթել է Կիպրոսի նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 35.5 տոկոսը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգների տնտեսական ցուցանիշների բարելավումն օգնում է համաշխարհային տնտեսության զարգացմանը:
Փարիզում հեղեղման բարձրակետն առայժմ չի անցել, Ֆրանսիայի մայրաքաղաքը շարունակում է պաշտպանել ափերը եւ հաշվել տարերքի վնասները:
Ձմեռային Օլիմպադա, որը փետրվարի 9-25-ն անցկացվելու է Կորեայի Հանրապետությունում, այցելելու պատրաստակամություն են հայտնել աշխարհի 21 երկրների ղեկավարության ներկայացուցիչներ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կշարունակի պաշտոնավարել։
«Բլից-կրիգը Ադրբեջանի «հաքով» չէ: Հիմա, եթե լինի, լինելու է ավանտյուրա, ռեալ պայմանները բարենպաստ չեն թուրքերի համար»:
ԱՄՆ-ի նախագահը որոշում կայացնելու համար ժամանակ է խնդրել:
Կալիֆոռնիա նահանգը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից մեկն է, իսկ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանն անցնում է Կալիֆոռնիայի կողմից նախաձեռնված շրջակա միջավայրի պահպանության համաժողովը:
Վրաստանում ձերբակալվել են Բանգլադեշի վեց քաղաքացի, ովքեր փորձել են անօրինական ճանապարհով հատել թուրք-վրացական սահմանը:
Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ շեյխ Հալիֆ բեն Զաեդ ալ Նահայանի մոր մահվան առնչությամբ երկրում հունվարի 28-ից եռօրյա սուգ է հայտարարվել:
Սիրիայի թուրքամետ խմբավորումներից մեկի՝ «Ֆայլակ ալ-Շամ»-ի առաջնորդը Աֆրինում ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է:
Սան Դիեգոյի կենդանաբանական այգում մահացել է ամենատարեց գորիլաներից մեկը: Վիլա անունով կենդանին 60 տարեկան էր:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին փետրվարի 9-12-ը այցեր կիրականացնի մերձավորարևելյան երկրներ:
Քաբուլի դիվանագիտական թաղամասում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 103-ի, իսկ վիրավորները 235-ն են:
Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել