Բաժիններ՝

Ավստրալիայում տապի պատճառով ավելի քան 50 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության

50 հազարից ավելի տներ առանց էլեկտրականության են մնացել Ավստրալիայի հարավ-արեւելքի Վիկտորիայի նահանգում, որի մի քանի շրջաններում օդի ջերմաստիճանը հասել է 40-ի: Այդ մասին հայտնել է 9 News հեռուստաալիքը: «Առանձին շրջաններում էլեկտրաէներիգայի բաշխման հետ կապված խնդիրներ են եղել:

Մենք ուսումնասիրում ենք բոլոր միջոցները, որպեսզի ընկերություններից փոխհատուցման հասնենք բնակչության համար»,-հայտնել է նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը: Ինչպես հայտնել է ABC News հեռուստաալիքը, հունվարի լույս 29-ի գիշերը առանձին շրջաններում օդի ջերմաստիճանը 30-ից ցած չի իջել:

Իշխանությունների տվյալներով՝ էլեկտրականության սպառման աճը շարքից դուրս է բերել բաշխիչ ցանցի տրանսֆորմատորներն ու ապահովիչները: Հունվարի 29-ին էլեկտրականության մատակարարումը մասամբ վերականգնվել է, սակայն հազարավոր մարդիկ դեռեւս մնում են առանց լույսի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս