Բաժիններ՝

Թուրքիայում Զիկա տենդը տարածող մոծակներ են հայտնվել

«Ռոսպոտրեբնադզորը» ռուսաստանցիներին նախազգուշացնում է Թուրքիայում Զիկա տենդը տարածող մոծակների հայտնաբերման մասին: Այդ մասին ասված է հունվարի 29-ին գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

«Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Արդվինի, Ռիզեի, Տրապիզոնի նահանգների ափամերձ տարածքներում նկատվել է Զիկա տենդը տարածողների առկայություն, որտեղ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերվել էր չուրս մարդ, ովքեր տվյալ վիրուսով ախտահարվել էին Կուբա այցելելուց հետո»,- ասված է հրապարակման մեջ:

Սպասվում է, որ մոծակները կարող են մոտ ժամանակներս հայտնվել նաեւ երկրի կենտրոնական շրջաններում եւ Սեւ ծովի հյուսիսային ափին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս