Բաժիններ՝

Բրիտանացի լրագրողը Թրամփին նվիրել է «Արսենալի» անվանական մարզաշապիկ և խնդրել է գլխավորել ակումբը

ԱՄՆ-ի նախագահը որոշում կայացնելու համար ժամանակ է խնդրել:

Բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Փորս Մորգանը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահին նվիրել է «Արսենալի» անվանական մարզաշապիկ և խնդրել է ընդունել ակումբը Արսեն Վենգերի փոխարեն:

«Այն պահը, երբ ես հրավիրում եմ նախագահ Թրամփին դառնալ «Արսենալի» նոր մարզիչը, որովհետև նա կառուցում է ուժեղ պաշտպանական պատ, ունի հարձակողական փիլիսոփայություն և ամեն գնով ուզում է նվաճել մեծ տիտղոսներ»,- գրել է Մորգանը Թվիթերում:

Լրագրողի գրառմամբ Թվիթերում կիսվել է «զինագործների» պաշտպան Էկտոր Բելյերինը՝ գրելով. «Հուսով եմ՝ նա հրաժարվեց»:

Փիրս Մորգանը «Արսենալի» ակտիվ երկրպագու է, ով քննադատում է թիմը 2015 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս