Ընտրվել է ՀՅԴ-ի արցախյան «Ապառաժ»-ի շրջանի նոր կենտրոնական կոմիտեի կազմը

Հունվարի 28-ին ՀՅԴ «Ապառաժի» շրջանի 22-րդ հերթական Շրջանային ժողովն ավարտեց իր աշխատանքները: Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, պատվիրակներ ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից, հրավիրյալ ընկերներ: Ժողովը գնահատել եւ ամփոփել է շրջանավարտ ԿԿ-ի երկամյա գործունեությունը, քննարկել նորընտիր ԿԿ-ի անելիքները:

Ժողովի ավարտին կայացել է նոր Կենտրոնական կոմիտեի ընտրություն:

Ընկերների քվեարկության արդյունքում՝ ընտրվել է Կենտրոնական կոմիտեի հետեւյալ կազմը՝ Լեռնիկ Հովհաննիսյան,Դավիթ Իշխանյան, Վահրամ Բալայան, Կամո Բարսեղյան, Սևակ Խաչատրյան, Մհեր Պողոսյան, Ժիրայր Շահիջանյան, Վահագն Դադայան, Գագիկ Մարտիրոսյան:

aparaj.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031