Բաժիններ՝

Փարիզում հեղեղումը շարունակվում է

Փարիզում հեղեղման բարձրակետն առայժմ չի անցել, Ֆրանսիայի մայրաքաղաքը շարունակում է պաշտպանել ափերը եւ հաշվել տարերքի վնասները: Հունվարի 28-ին այս մասին հայտնել են քաղաքապետարանում։

Ինչպես նշել են հերթապահ ծառայությունները, սկսած հունվարի 29-ից փարիզցի առեւտրականները եւ քաղաքի բնակիչները կարող են հայտարարագրեր տալ վնասների մասին, որոնք նրանք կրել են Սենի վարարման հետեւանքով: Հեղեղումը բարձրակետին կհասնի հունվարի 29-ի առավոտյան: Սպասվում է, որ Սենում ջրի մակարդակը միջին մակարդակից կբարձրանա մինչեւ 5,95 մետրի նշագիծը: Ինչպես նախազգուշացրել է մայրաքաղաքային տարածաշրջանի բնապահպանական ծառայությունների ղեկավար Ժերոմ Գոլները, քաղաքում իրավիճակը կնորմալանա ոչ շուտ:

«Մինչեւ կյանքը սովորական հուն վերադառնա, շաբաթներ կանցնեն»,- նշել է նա: Meteo-France ազգային օդերեւութաբանական ծառայության նորացված տվյալների համաձայն՝ վատ եղանակի պատճառով տագնապի բարձր (նարնջագույն) մակարդակը մնում է երկրի տասը դեպարտամենտներում: Այս միջոցը թելադրված է, մասնավորապես, Մառնի՝ Սենի աջ վտակի պահվածքով: Գետում ջուրը շարունակում է ավելանալ՝ իր տակ առնելով տներն ու ֆերմերների տնտեսությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031