Սաուլի Նիինիստյոն վերընտրվել է Ֆինլանդիայի նախագահ
Հունվարի 28-ին կայացած ընտրություններում Ֆինլանդիայի նախագահ է ընտրվել պետության ներկայիս ղեկավար Սաուլի Նիինիստյոն։
Ընտրությունների նախնական տվյալների համաձայն՝ նախապատվությունը նրան է տվել ընտրողների 62,7 տոկոսը: Ընդ որում ընտրված է համարվում այն թեկնfծուն, որը հավաքել է ձայների ավելի քան 50 տոկոսը: Եթե Նիինիստյոն ստանար 50 տոկոսից պակաս ձայներ, փերտվարի 11-ին կկայանար քվեարկության երկրորդ փուլը, իսկ նրա մրցակիցը կդառնար «Կանաչների» առաջադրած թեկնածուն՝ Պեկկա Հաավիստոն, որն ապահովել է ընտրողների 12,3 տոկոսի աջակցությունը: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 69,9 տոկոսը:
Սահմանադրության համաձայն՝ ընտրված նախագահը պաշտոնն ստանձնում է ընտրություններին հաջորդող ամսվա առաջին օրը, այսինքն՝ փետրվարի 1-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: