
ԱՄԷ-ում նախագահի մոր մահվան առնչությամբ եռօրյա սուգ է հայտարարվել

Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ շեյխ Հալիֆ բեն Զաեդ ալ Նահայանի մոր մահվան առնչությամբ երկրում հունվարի 28-ից եռօրյա սուգ է հայտարարվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախագահի մայրը մահկանացուն կնքել է հունվարի 28-ին:
1948 թվականին ծնված շեյխ Հալիֆ բեն Զաեդ ալ-Նահայանը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից: Նա նաև Աբու-Դաբիի էմիրության ղեկավարն է: