«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները պատրաստվում են առաջիկայում կուսակցության խորհրդի նիստ հրավիրել և երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին:
Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հերքել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերի մասին տեղեկությունները:
Ինդոնեզիայի բանկն այս տարի մտադիր է թեստային ռեժիմով թվային ռուփի թողարկել՝ բլոկչեյն համակարգի օգտագործմամբ, որը կդառնա աշխարհում գոյություն ունեցող կրիպտոարժույթների նմանօրինակը:
Եգիպտոսի զբոսաշրջության խորհրդի հրավերով եգիպտական բուրգերի մոտ հանդիպել են Գիննեսի ռեկորդների գրքի երկու ֆիգուրանտներ:
ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են երկրի ներսում 5G պաշտպանված գերարագ շարժական ցանցի ստեղծման հնարավորությունը Չինաստանի կողմից հնարավոր կիբեռսպառնալիքի կանխման համար:
Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ եթե դառնա ՀՀ նախագահ՝ բոլոր ջանքերը կներդնի երկրի տնտեսությունը զարգացնելու համար:
ՀՀԿ կողմից առաջարկված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական էլիտայի, ղեկավարության հետ քաղաքակրթական հակասություններ չի ունեցել և չունի. հակասություններ չեն եղել նաև Վազգեն Սարգսյանի հետ:
Այդ մասին Արմեն Սարգսյանը նշել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, արդյոք գործող Նախագահի առաջարկն իր համար անսպասելի էր, այսինքն նա մի քանի օր առա՞ջ է իմացել դրա մասին, թե այնուամենայնիվ, ամիսներ առաջ գիտեր:
Standard&Poor’s միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ` 2019-2021թթ. ադրբեջանական մանաթը շարունակելու է արժեզրկվել:
Ինքնաթիռն առաջին անգամ ԱՄՆ-ից Ավստրալիա չվերթ է կատարել խառնած վառելիքով, որը մասնակիորեն բաղկացած էր մանանեխի ձեթից:
Գերմանիայի նախարարների կաբինետը հանդես է եկել երկրի ավտոկոնցեռնների խիստ քննադատությամբ՝ մարդկանց եւ կենդանիների վրա դրանց փորձերի պատճառով, որոնք, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ կատարվել են պարզելու համար ազոտի երկօքսիդի ազդեցությունը մարդու առողջության վրա, որը գոյանում է դիզելային շարժիչների աշխատանքի ժամանակ։
«Հակամարտող կողմերի միջև հավասարակշռությունը պահպանելը բավարար չէ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի գործարքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի դիտարկմանը:
Իսպանիայում կյանքի 113-րդ տարում մահացել է երկրագնդի ամենատարեց տղամարդը՝ Ֆրանսիսկո Նունյես Օլիվերը:
ԿԺԴՀ-ի այն քաղաքացիների թիվը, որոնք զբաղված են փետրվարի 8-ին Փենյանում նախատեսված զորահանդեսի նախապատրաստմանը, 13 հազարից ավելացել է մինչեւ 50 հազար:
Փաստը, որ Մակրոնը հայտարարել է այս տարվա ընթացքում պետական այցով Հայաստան ժամանելու մտադրության մասին, հուշում է, որ բանակցություններն իսկապես արդյունավետ են եղել:
Վենետիկում տեղի է ունեցել ամենամյա ջրային շքերթը:
Անվտանգության խորհուրդը ապրիլից հետո ղեկավարելու է վարչապետը, անդամներն են լինելու հիմնականում ուժային կառույցի ներկայացուցիչները։ Ըստ որոշ փորձագետների՝ Սերժ Սարգսյանն այս քայլով ցույց տվեց, որ ինքն է լինելու վարչապետ և դրա համար էլ իր շուրջն է համախմբում յուրայիններին։
Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցի տեսագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի եթերում հունվարի 30-ին, 22։30-ին։
Հունվարի 28-ից քառօրյա այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի ունեցավ ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը գիտնականների հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը մտահոգություն է հայտնել Թուրքիայի ԶՈՒ կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության հետևանքով տեղի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգի վերաբերյալ:
Եվրամիությունը որոշում է ընդունել չպաշտպանել հակառուսական պատժամիջոցների խստացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոյին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ երկրի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում։
Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել Թուրքական ԶՈւ կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունները քննադատելու պատճառով ձերբակալված թուրք բժիշկներին:
Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) կոալիցիոն բանակցություններում հարթել են հանգուցային հարցի՝ փախստականների ընտանիքների վերամիավորման եւ միգրացիայի սահմանափակման շուրջ ունեցած տարաձայնությունները:
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին առաջարկել է այցելել Մերձավոր Արեւելքում սիրիացի փախստականների ճամբարներ եւ միջոց գտնել վերջ դնելու հակամարտությանը մերձավորարեւելյան հանրապետությունում։
Սեն գետի ջրի մակարդակը, որը հունվարի 29-ին Փարիզի սահմանագծում հասել էր 5,85 մետր առավելագույն նշագծին, սկսել է աստիճանաբար իջնել:
Սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության քննադատությամբ հանդես եկած Թուրքիայի 66-ամյա քաղաքացին կալանավորվել է:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) Reuters լրատվական գործակալությանն արգելել է լուսաբանել Փյոնչհանում 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունն այն բանից հետո, երբ գործակալությունն առանց թույլտվության հրապարակել է Օլիմպիական կրակի թեստային վառման փորձի լուսանկարները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու վստահված անձանց հետ հանդիպմանը հայտնել է, թե չի տեսել ԱՄՆ-ի ֆիննախի «կրեմլյան ցուցակը», բայց կատակել է, որ իր համար «վիրավորական է» դրանում չհայտնվելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: