Բաժիններ՝

Քաբուլում առնվազն հինգ զինվորական է զոհվել ռազմական ակադեմիայի վրա հարձակման հետևանքով

Առնվազն հինգ զինվորական է զոհվել, եւս 10-ը՝ վերքեր ստացել հունվարի 29-ի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում մարշալ Ֆախիմի անվան ռազմական ակադեմիայի վրա մի խումբ անհայտj անձանց կողմից կատարված հարձակման հետեւանքով:

Այդ մասին հայտնել  Pajhwok գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին: Նրանց տվյալներով՝ գրոհը կազմակերպել էր հինգ մարդուց բաղկացած խումբը, նրանցից չորսը ոչնչացված են, մեկը՝ ձերբակալված: Չարագործները չեն կարողացել առաջին հսկիչ անցակետից առաջ գնալ, ընդ որում հարձակվելիս նրանք օգտագործել են ռեակտիվ նռնականետներ եւ հրազեն: Գրոհի պատասխանատվությունը, ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս