Բաժիններ՝

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա անունով մարդանման կին-ռոբոտը «կախվել է», երբ նրան հարցրել են Ուկրաինայում կոռուպցիայի մակարդակի մասին։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելոգ Գերագույն ռադայի պատգամավոր Ալյոնա Շկրումի խոսքերին։

Նրա խոսքերով, դա տեղի է ունեցել Դավոսում՝ Ուկրաինայի տաղավարում։

«Ի՞նչ անել Ուկրաինայում կոռուպցիայի հարցը լուծելու համար։ Այս հարցին ի պատասխան՝ ամենաարդիական Սոֆիա ռոբոտի սկրիպտը կոտրվեց, և պրոցեսորը կախվեց»,- գրել է Շկրումը։

Ավելի վաղ նշվել էր, որ Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031