Նիկոլ Փաշինյանը դժգոհեց Ալեն Սիմոնյանից և կտրուկ հեռացավ նիստերի դահլիճից
Խորհրդարանը շարունակում է 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ ԱԺ-ում են Նիկոլ Փաշինյանը և Կառավարության տարբեր անդամներ։
Քառօրյան մեկնարկելու առաջին փորձն անհաջող անցավ, քանի որ ԱԺ-ում չհաջողվեց քվորում ապահովել՝ նիստերի դահլիճում համապատասխան թվով պատգամավորներ չկային, ինչից խորապես վիրավորվեց Նիկոլ Փաշինյանը։
Լրատվամիջոցներից մեկը ֆիքսել է, որ Նիկոլ Փաշինյանը դեմքի դժգոհ արտահայտությամբ զրուցում է Ալեն Սիմոնյանի հետ, հետո կտրուկ փակում է «նոութբուքը», սեղանի տակից հանում է ուսապարկը, տեղավորում է մեջը և գնում։
Ալեն Սիմոնյանն առանց որևէ բառ ասելու՝ լուռ հետևում է նրան, և միասին դուրս են գալիս նիստերի դահլիճից։
Նշենք, որ ԱԺ նիստերի դահլիճից բացակայում էին՝ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ՝ ՔՊ-ական պատգամավորները։
Որոշ ժամանակ անց դահլիճ են բերում ՔՊ-ական պատգամավորներին, ապահովում քվորում ու սկսում են նիստը։

