Հայաստանն ու Իրանն ընդլայնում են համագործակցությունը գազի ոլորտում
Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) հետ գազի բնագավառում համագործակցությունն ընդլայնելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ԻԻՀ կգործուղվի Հայաստանի կառավարական պատվիրակություն: Այդ մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
Կառավարական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, «ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը:
«Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերությունը, որը կառավարության որոշմամբ ստեղծվել է այս տարվա օգոստոսին, հնարավորություն է ունենալու Իրանից գնել, ներմուծել և արտահանել գազ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Լևոն Յոլյանը հայտարարել էր, որ ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումն Իրանից՝ առավել արդյունավետ դարձնելով ԻրանՀայաստան գազամուղի օգտագործումը:
Հոկտեմբերի 21-ին Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել էր, որ մոտ ապագայում ստորագրվելու է հայիրանական գազային նոր համաձայնագիր, և դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը վրացական գնորդներից մեկի հետ ստորագրել էփորձնական պայմանագիր, որի համաձայն՝ 2016 թվականին Հայաստանին մատակարարվողիրանական գազի ոչ մեծ խմբաքանակ նրա տարածքով կուղարկվի Վրաստան:Այդ մասինհուլիսի 26-ին Թեհրանում Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Իրանինավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
Նրա խոսքով՝ Իրանը հուսովէ, որ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու փորձնական գործարքըկիրագործվի մինչև հաջորդ մարտ: