Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին. Ժաննա Ալեքսանյան
Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին, մյուս քպակամմերն էլ ունեն նման իրավունք Աժ ամբիոնից իրենց հարազատ բառապաշարով արտահայտվելու։ Բնականաբար որևէ մեկը չի պատժվել; Գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում։ Իսկ եթե մեկ ուրիշը խախտում է վերը նշված անձանց հայհոյելու եղինակային իրավունքը, ապա գրոհում է ԱԱԾ-ն իր բոլոր բացասական հետևանքներով։ Բնական հարց է ծագում, որն է ձեր առավելությունը, ինչու մյուսները չեն կարող հայհոյել։ Հիմա էլ առաջինը վիրավորել է։ Ալեն Սիմոնյանը։ Ով է ստեղծել այս մթնոլորտը՝ հայհոյելու անհավասար պայմանները»։

