
Հայ դատի հանձնախումբը չի աջակցի ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հաղորդագրություն է տարածել: Այս մասին տեղեկացրին հանձնախմբից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամեն չորս տարին մեկ հանձնախումբն ուսումնասիրում է ԱՄՆ հայ համայնքի մտահոգությունների վերաբերյալ նախագահի թեկնածուների նախկին հայտարարություններն ու քարոզարշավում որդեգրած դիրքորոշումը:
«Հաշվի առնելով խորհրդակցությունները ԱՄՆ հայ համայնքի խնդիրների շուրջ նրանց առաջնահերթությունների վերաբերյալ և վերանայելով գլխավոր կուսակցությունների թեկնածուների դիրքորոշումն ու արձանագրությունները` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը որոշում է կայացրել, որ չի աջակցելու ո՛չ Հիլարի Քլինթոնին, ո՛չ Դոնալդ Թրամփին»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ: