
ՀՀ-ն ու ՌԴ-ն սկսել են մարտական տանկերի արդիականացման լայնածավալ ծրագիր

Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են լայնածավալ ծրագիր` ուղղված հիմնական մարտական տանկերի (T-72) արդիականացմանը: Այս մասին հաղորդում է «izvestia.ru»-ն: Տանկերը կարդիականացվեն` հասցնելով «Т-72Б4»-ի մակարդակի, որով ելույթ են ունեցել «Տանկային բիաթլոն»-ի մասնակից թիմ երը: Ուշագրավ է, որ ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսել էր տանկերի արդիականացման պայմանագիր կնքել լեհական «Bumar Łabędy» ընկերության հետ:
Հավելենէ, որ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ տանկերի արդիականացման գործընթացն արդեն սկսվել է: Նրա խոսքով՝ արդիականացվող տանկերի թվի և աշխատանքների ժամկետների մասին տեղեկությունները դեռ հստակ չեն: «Իզվեստիա»-ի աղբյուրը տեղեկացրել է, որ խոսքը մի քանի տասնյակ միավոր տանկերի մասին է: