![](/banners/BeFunky-design.jpg)
Կարեն Կարապետյանը ժամանել է Մինսկ
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/865549.jpg)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ:
ՀՀ վարչապետին դիմավորել է Բելառուսի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Անատոլի Սիվակը:
Կառավարության ղեկավարը հոկտեմբերի 27-ին Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, իսկ հոկտեմբերի 28-ին՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքներին: