Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում գործում է «ռազմական մաֆիա»

Եվրամիությունը պետք է դադարեցնի Ուկրաինային ֆինանսավորումը՝ երկրում կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ֆեյսբուքյան իր էջում։

«Նախագահ Զելենսկիի հետ կապված ուկրաինական ռազմական մաֆիայի ցանցը բացահայտվել է։ Էներգետիկայի նախարարն արդեն հրաժարական է տվել, իսկ գլխավոր մեղադրյալը լքել է Ուկրաինան։ Այն, ինչի վրա չեն կրակում առաջնագծում, ռազմական մաֆիան գողանում է։ Սա խելագարություն է»,- գրել է Օրբանը։

Օրբանը հավելել է, որ Եվրամիությունը պետք է «վերջապես հասկանա, թե որտեղ են ծախսվում իրենց փողերը»։

Տեսանյութեր

Լրահոս