Եվրահանձնաժողովի ղեկավարը բացահայտել է Ուկրաինային ֆինանսավորելու երեք եղանակ

Ներկայումս ուսումնասիրում ենք Ուկրաինայի համար ֆինանսավորման երեք տարբերակ, այդ թվում՝ բյուջետային միջոցներով երաշխավորված ԵՄ ընդհանուր վարկը, ԵՄ առանձին երկրների ներդրումները և ռուսական ակտիվներով ապահովված վարկը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հաղորդում է РИА Новости-ն:

«Առաջին տարբերակը բյուջետային ռեսուրսների օգտագործումն է կապիտալի շուկաներում միջոցներ ներգրավելու համար»,- ասել է նա։

Ըստ Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ երկրորդ տարբերակը ենթադրում է միջկառավարական համաձայնագրի կնքում, որի համաձայն անդամ պետությունները ինքնուրույն կհավաքեն անհրաժեշտ կապիտալը։ Երրորդ տարբերակը, նշել է նա, ռուսական ակտիվների վրա հիմնված այսպես կոչված փոխհատուցման վարկի օգտագործումն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930