Բաժիններ՝

ԱՄՆ-ում արհեստական ինտելեկտով զենք են ստեղծել

Ամերիկացի զինվորականներն աշխատում են արհեստական ինտելեկտով զենքի ստեղծման վրա, գրում է The New York Times-ը։

Մասնավորապես, գիտնականները կարողացել են անօդաչու թռչող սարքին սովորեցնել որոնել և հայտնաբերել հակառակորդի մարտիկներին։

Բացի այդ՝ Պենտագոնը մշակում է ռոբոտացված կործանիչներ և անօդաչու նավեր, որոնք ի վիճակի են հայտնաբերել և ոչնչացնել ստորջրյա նավերը։

Պարբերականը հայտնում է, որ փորձարկման փուլն արդեն անցել են հրթիռները, որոնք ինքնուրույն որոնում են թիրախը և ռոբոտ-նավերը։

Տվյալ սպառազինություններով Վաշինգտոնը մտադիր է պահպանել ռազմական գերազանցությունը Չինաստանի և Ռուսաստանի նկատմամբ։

Նման սպառազինության ծրագրի մշակման համար հատկացվել է 18 մլրդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31