Հարցումների համաձայն Փենսիլվանիայում և Ֆլորիդայում Քլինթոնը հաղթում է Թրամպին
Վերջին հարցումների արդյունքների համաձայն ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Փենսիլվանիայում և Ֆլորիդայում բարձր վարկանիշ ունի: Այս մասին տեղեկացնում է «Ռիա նովոստին»:
Փենսիլվանիան, Օհայոն, Ֆլորիդան համարվում են ԱՄՆ-ի «տատանվող» նահանգներ, որոնց ձայը ընտրությունների ժամանակ կարող է որոշիչ լինել:
Ըստ New York Timesի և Siena College survey-ի հարցումների տվյալների` Փենսիլվանիայում Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 46 տոկոսը, իսկ Թրամպի օգտին 39 տոկոսը:
Ֆլորիդայում նույնպես դեմոկրատներն են առաջատար. Քլինթոնին աջակցում է հարցվածների 43 տոկոսը, իսկ Թրամպին` 39-ը: Հարցումն իրականացվել է Ֆլորիդայի հյուսիսային համալսարանի կողմից: