Մակրոնը նշել է հաջորդ պատերազմի վայրը
Հաջորդ ռազմական հակամարտությունը տեղի կունենա տիեզերքում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում խոսքերը մեջբերում է Barrons-ը։
«Այսօրվա պատերազմն արդեն մղվում է տիեզերքում, իսկ վաղվա պատերազմը նույնպես կսկսվի տիեզերքում։ Տիեզերքն այլևս ապաստարան չէ, այն վերածվել է մարտադաշտի»,- կարծիք է հայտնել Ֆրանսիայի առաջնորդը։
Մակրոնը նաև հայտարարել է Ֆրանսիայի ռազմական տիեզերական գործունեության համար լրացուցիչ 4,2 միլիարդ եվրոյի ֆինանսավորման մասին մինչև 2030 թվականը։

