Եվրամիությունը ռուսական ակտիվների հաշվին Կիևին փոխանցել է 6 միլիարդ եվրո

ERA Loans ծրագրի շրջանակներում Եվրամիությունը Ուկրաինային փոխանցել է ֆինանսական օգնության ևս մեկ տրանշ՝ վեց միլիարդ եվրոյի չափով: Նշենք, որ ծրագիրը նախատեսում է վարկի մարում 2022 թվականին սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտների միջոցով: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ըստ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության։

Նա հավելել է, որ ԵՄ-ն շարունակում է համագործակցել Բելգիայի և այլ երկրների հետ՝ առաջիկա տարիներին Կիևի ֆինանսական կարիքները հոգալու համար: Ֆոն դեր Լեյենը ընդգծել է,
ԵՄ-ն ներկայումս ուսումնասիրում է Ուկրաինայի համար ֆինանսավորման երեք տարբերակ: ԵՄ-ն կարող է օգտագործել իր բյուջետային ռեսուրսները՝ կապիտալի շուկայում միջոցներ ներգրավելու համար, կամ անդամ պետությունները կարող են իրենք միջոցներ ներգրավել միջկառավարական համաձայնագրի համաձայն։ Երրորդ տարբերակը ռուսական ակտիվներով ապահովված վարկն է:

Տեսանյութեր

Լրահոս