«Ադրբեջանական կողմը փորձում է հետաձգել համաձայնությունների իրականացումը». Սերգեյ Մինասյան

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է հետաձգել Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացումից:

«Այն տպավորությունն է, որ ադրբեջանական կողմը խուսափում է կտրուկ հրաժարվել Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնություններից, սակայն փորձում է տեխնիկական, քաղաքական միջոցներով հետաձգել այդ գործընթացների իրականացումը: Սա նշանակում է, որ բուն բանակցային գործընթացը հեռու է առաջխաղացումից»,- այսօր ասուլիսում հայտարարեց քաղաքագետը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին՝ Ս. Մինասյանն ասաց, որ այս անգամ քննարկվել են հակամարտող կողմերի վստահության մեխանիզմների ձեռք բերման հարցերը, հակամարտող կողմերի հետ առաջխաղացում փնտրելու  հնարավորությունը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի  գրասենյակի ընդլայնման խնդիրը:

Նրա խոսքով՝ համանախագահների համար պարզ է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ հրաժարվում է վստահության մեխանիզմներից, սակայն նրանք ունենք սեփական առաքելությունը, որի նպատակն է ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը:

Տեսանյութեր

Լրահոս