Բաժիններ՝

Գերմանիայի կառավարությունը դատապարտել է ավտոկոնցեռնների փորձերը մարդկանց և կենդանիների վրա

Գերմանիայի նախարարների կաբինետը հանդես է եկել երկրի ավտոկոնցեռնների խիստ քննադատությամբ՝ մարդկանց եւ կենդանիների վրա դրանց փորձերի պատճառով, որոնք, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ կատարվել են պարզելու համար ազոտի երկօքսիդի ազդեցությունը մարդու առողջության վրա, որը գոյանում է դիզելային շարժիչների աշխատանքի ժամանակ։

«Այդ փորձարկումները ոչ մի բանով չի կարելի արդարացնել»,- հունվարի 29-ին կայացած ճեպազրույցում նշել Է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: Նրա խոսքով՝ նման փորձարկումների վերաբերյալ հաղորդումները «հարուցում են քննադատական շատ հարցեր, այդ թվում՝ ոչ միայն բարոյական բնույթի»:

Ինչպես հաղորդել է Suddeutsche Zeitung թերթը, Գերմանիայի երեք խոշորագույն ավտոարտադրողների՝ Volkswagen-ի, BMW-ի եւ Daimler-ի կողմից ստեղծված հետազոտական ինստիտուտը մասնակցել է մարդկանց վրա փորձերի ֆինանսավորմանը՝ պարզելու ազոտի երկօքսիդի ազդեցությունը մարդու առողջության վրա, որը գոյանում է դիզելային շարժիչների աշխատանիքի ժամանակ:

Անցյալ շաբաթվա վերջին The New York Times թերթը հայտնել էր, որ Volkswagen կոնցեռնի հանձնարարությամբ Գերմանիայում համանման փորձեր են կատարվել կապիկների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս