ՀՀԿ-ականները խորհրդի նիստ կհրավիրեն և կհամոզեն թեկնածուին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ականները պատրաստվում են առաջիկայում կուսակցության խորհրդի նիստ հրավիրել և երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին: Նրանց մնում է միայն համոզել թեկնածուին կամ ստանալ թեկնածուի համաձայնությունը, քանի որ դեռևս չորս տարի առաջ Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին:
Բայց եթե ՀՀԿ խորհուրդը նման որոշում կայացրեց, Սարգսյանը կհայտնվի փակուղային վիճակում, որովհետև մի կողմից սեփական խոստումն է, մյուս կողմից՝ կուսակիցների որոշումը: Չնայած հանրային շահերը միշտ առաջնային են անձնականից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: