Բաժիններ՝

Սենի մակարդակը Փարիզի սահմանագծում աստիճանաբար իջնում է

Սեն գետի ջրի մակարդակը, որը հունվարի 29-ին Փարիզի սահմանագծում հասել էր 5,85 մետր առավելագույն նշագծին, սկսել է աստիճանաբար իջնել: Այդ մասին հունվարի 30-ին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով հեղեղումների դիտարկման պետական ծառայության՝ Vigicrues-ի տվյալները։

Ներկայում ջրի մակարդակը Սենում իջել է մինչեւ 5,76 մետրի նշագիծ: Չնայած դրան, քաղաքում առաջվա պես գործում էհեղեղումների պատճառով օդերեւութաբանական տագնապի նախավերջին (նարնջագույն) մակարդակը, որը Փարիզում արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում է:

Օդերեւութաբանների խոսքով՝ ջուրը կքաշվի շատ դանդաղորեն: Այդ կապակցությամբ իրադրությունը քաղաքում դեռ շուտ չի նորմալանա: Բացի այդ, քաղաքային իշխանություններին անհանգստացնում են օդերեւութաբանների կանխատեսումներն առաջիկա օրերի համար: Սպասվում է, որ հունվարի 31-ին Փարիզում կտեղան նոր անձրեւներ, որոնք կարող են դանդաղեցնել գետի ջրի մակարդակի անկումը կամ նույնիսկ հանգեցնել դրա աճի:

Սենի վարարման պատճառը դարձել են անձրեւները, որոնք Փարիզի տարածաշրջանում դիտվել են հունվարի սկզբից: Հեղեղումների պատճառով Երկաթուղային ճանապարհների ազգային ընկերությունը (SNCF) մինչեւ փետրվարի 5-ը փակել է RER արագընթաց հասարակական տրանսպորտի մի շարք ստորգետնյա կայարաններ, այդ թվում՝ քաղաքի կենտրոնում: Արդեն մեկ շաբաթից ավելի Սենայով չեն երթեւեկում գետային տրամվայները, մուտքը գետի առափնյա մաս փակ է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս