
ԿԺԴՀ-ն փետրվարի 8-ի զորահանդեսի նախապատրաստմանը մինչև 50 հազար մարդ է ներգրավել

ԿԺԴՀ-ի այն քաղաքացիների թիվը, որոնք զբաղված են փետրվարի 8-ին Փենյանում նախատեսված զորահանդեսի նախապատրաստմանը, 13 հազարից ավելացել է մինչեւ 50 հազար: Այս մասին KBS հեռուստաալիքին հայտնել են աղբյուրներ հարավկորեական հետախուզությունից։
«Ենթադրվում է, որ դա կապված է թիթեղներով ներկայացմանը նախապատրաստվելու հետ, որոնց միջոցով զանազան պատկերներ են ստեղծվում երթի ժամանակ»,- նշված է հաղորդագրության մեջ: Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ զորահանդեսի նախապատրաստումը կատարվում է Փենյանի մերձակա Միրիմ օդաթռիչքարանում:
Մինչդեռ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հարավկորեացի զինվորականները պատրաստվում են այն բանին, որ զորահանդեսից հետո կարող է հետեւել հերթական ռազմական սադրանքը ԿԺԴՀ-ի կողմից: «Ուստի հանրապետության ռազմական ուժերն ամերիկացի գործընկերների հետ համատեղ բարձրացրել են մարտական պատրաստությունը եւ հետեւում են ակտիվությանը սահմանից դեպի հյուսիս ընկած տարծքում»,- նշվում է հաղորդագրության մեջ: