Standard&Poor’s-ն ադրբեջանական մանաթի հետագա արժեզրկում է կանխատեսում

Standard&Poor’s միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ` 2019-2021թթ. ադրբեջանական մանաթը շարունակելու է արժեզրկվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Marja.az-ը:

S&P գործակալության կանխատեսման համաձայն` 2018թ-ին Ադրբեջանում դոլարի միջին փոխարժեքը կկազմի 1,70 մանաթ: Գործակալության վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` 2019թ-ից սկսած կնկատվի դոլարի փոխարժեքի աճ մանաթի նկատմամբ:

Մասնավորապես, Ադրբեջանում մեկ դոլարի միջին փոխարժեքը 2019թ-ին կանխատեսվում է 1,79 մանաթ, 2020թ-ին` 1,87 մանաթ, 2021թ-ին 1,97 մանաթ: 2018թ-ի հունվարի 29-ի դրությամբ Ադրբեջանում դոլարի փոխարժեքը կազմում է 1,7001 մանաթ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031