Նախագահ Դոնալդ Թրամփը իր տարեկան ուղերձում անդրադարձել էր ներգաղթի ոլորտի բարեփոխումներին և ներկայացրել 4 հիմնասյուներից բաղկացած մոտեցում: Այն սակայն քննադատվել է թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների կողմից:
Թուրքիայի բանտերում գտնվող ուսանողների թիվը հասել է 69․301–ի (2016թ․ սեպտեմբերի դրությամբ)։ Այս մասին «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ տեղեկացրել է Թուրքիայի արդարադատության նախարարությունը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզի հարցմանը։
Հոնկոնգը 24-րդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենաազատ տնտեսությամբ տարածքը:
Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս, պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, ով հերոսաբար դիմադրել էր Ամստերդամ-Փարիզ գնացքում ուղևորների վրա հարձակված հանցագործին, Քլինթ Իսթվուդի «15:17-ին Փարիզում» կոչվող ֆիլմում մարմնավորում է ինքն իրեն:
Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկիչ պալատի փոխանցմամբ՝ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ երկրում բանկային մասնաճյուղերի ընդհանուր թիվը եղել է 509:
Մոսկվայում վատ եղանակը հանգեցրել է մարդկային զոհերի, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Այս գործընթացն ունի մեկ թույլ կողմ, դա այն է, որ այստեղ չկա արբիտր, և նույնիսկ Մինսկի խմբի դիտորդական առաքելությունն իրավունք չունի՝ դատավորի նման ասի՝ խախտեց այս կողմը, և պետք է որոշակի սանկցիա կիրառվի»:
Ադրբեջանում Բաքվի Զիրյա Խազարսկի շրջանում Էլմեդին Ալիևը սպանել է հորը՝ 1961թ-ին ծնված Իբրահիմ Ալիևին:
Անցած շաբաթը բավական հագեցած էր քաղաքական իրադարձություններով։ Հայտնի դարձավ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի անունը, ում ընտրելու է խորհրդարանը, ամենայն հավանականությամբ, մարտի 2-ին։ Անցած շաբաթ տեղի ունեցավ նաև «Ելքի» երթը թանկացումների դեմ։ Հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։
Վենեսուելական գաղտնարժույթի սկզբնական արժեքը կկազմի 60 դոլար մեկ «պետրոյի» դիմաց, նախնական սակարկությունների ընթացքում ընդամենը կիրացվի 38,4 միլիոն «պետրո»:
Ֆինլանդիայի 69-ամյա նախագահ Սաուլի Նիինիստյոն երրորդ որդին է ունեցել:
Սաուդյան Արաբիայում շուտով կանանց աշխատանքի կընդունեն հասարակական սննդի բնագավառում:
Հոնկոնգում կտրուկ սրվել է կուտակվող աղբի խնդիրը:
Թաիլանդում փետրվարի 1-ից սկսել է գործել հանգստացողների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող լողափերին ծխելու արգելքը:
Մայիսի 14-25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է Միացյալ Նահանգները:
Փորձագետների կարծիքով` լրատամիջոցների և քաղաքական գործիչների կողմից հաճախ կիրառվող «Միայնակ գայլի» ահաբեկչություն արտահայտությունը ապակողմնորոշող է և նույնիսկ կարող է վնասակար ազդեցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում:
«Եթե գործերն այդքան արագ կազմակերպվեցին, նշանակում է, որ այս համագործակցությունն արժեքավոր է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՀՀ-ի համար: ԵՄ-ի համար կարևոր են այս հարաբերությունները, քանի որ Հայաստանն ապացուցել է, որ քաղաքակրթապես Հայաստանի ապագան Եվրոպայի հետ է»,- ասաց պատգամավորը:
Թուրքիայի բնակչության թվաքանակը 2017 թվականին հասել է 80,81 միլիոնի: Այդ մասին ասված է երկրի Վիճակագրության ինստիտուտի հաղորդագրության մեջ:
2017թ․ չորրորդ քառորդում Թուրքիայում զբոսաշրջության ոլորտի եկամտաբերությունը կազմել է 6 մլրդ 109․2 մլն դոլար։ Այլ կերպ ասած՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը աճել է 27․7 տոկոսով։
«Հիմնականում ներդրումները մեկ հոգով չեն պայմանավորվում, դա բազմաթիվ բանակցություններ են, և կախված է նրանից, թե այդ շղթայի մեջ փոխադարձ հասկացողությունը մինչև վերջ կգնա՞, թե՞ ոչ: Շատ հնարավոր է, որ սկիզբն ինքն է դրել»:
«Բոլոր դեպքերում, իհարկե, պետք է սպասել պրովոկացիոն գործողությունների: Բայց պետք է ասել, որ այդպիսի քայլերով քաղաքական խնդիրներ լուծելու Ալիևի ռեսուրսն էլ է սպառվում»:
Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածություն է առաջացրել։ Թուրքական «Hürriyet» թերթի Վաշինգտոնի թղթակից Ջանսու Չամլըբելի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում։
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Փանքսաթոնի փոքր քաղաքի հանրաճանաչ Ֆիլ արջամուկը գուշակել է, որ ԱՄՆ-ում ձմեռը շարունակվելու է ևս վեց շաբաթ:
ԵՄ-ի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը կարծում է, որ Մոնտենեգրոն ու Սերբիան ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցում գրանցել են առաջընթաց:
Դամասկոսի օդանավակայանում Սոչիից ժամանած ինքնաթիռը հրթիռակոծության թիրախ դարձնելը չի բացառվում, որ կապված լինի Սոչիում կայացած հանդիպման հետ:
Իրանը հիմքեր է նախապատրաստում Հայաստանի ոչ նավթային ապրանքների արտահանման ավելացումը խրախուսելու համար:
Գերմանիայի կառավարությունը բավարարել է 4 թուրք սպաների քաղաքական ապաստան ստանալու դիմումները:
Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են` պայմանավորված Սիրիայի Աֆրինի շրջանում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու Ճյուղ» ռազմական գործողությամբ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվար 2-ին հանդիպել է Միլանի Հայ ազգային և հոգևոր հաստատությունների ներկայացուցիչների հետ:
Մոսկվայի երեք օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով փետրվարի 3-ին հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել շուրջ 60 չվերթ: