Մերկելի դաշինքը և ԳՍԴԿ-ն հարթել են հանգուցային հարցի շուրջ ունեցած տարաձայնությունները. DPA
Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) կոալիցիոն բանակցություններում հարթել են հանգուցային հարցի՝ փախստականների ընտանիքների վերամիավորման եւ միգրացիայի սահմանափակման շուրջ ունեցած տարաձայնությունները:
Այդ մասին հունվարի 30-ին հայտնել է DPA գործակալությունը։ ՔԴՄ/ՔՍՄ-ն եւ ԳՍԴԿ-ն պայմանավորվել են մինչեւ հուլիսի 31-ը երկարացնել իրենց ընտանիքների հետ այն միգրանտների վերամիավորման արգելքը, որոնք ԳՖՀ-ում փախստականի ժամանակավոր կարգավիճակ են ստացել: Հետագայում այդ անձնակազմը հումանիտար նկատառումներով կհասցվի ամսական հազար մարդու:
Ընտանիքների հետ այն միգրանտների վերամիավորման արգելքը, որոնք ԳՖՀ-ում օգտվում են սահմանափակ (այսպես կոչված սուբսիդավորված) պաշտպանությունից, առայժմ գործում է մինչեւ մարտի 18-ը: Նման պաշտպանություն է տրամադրվում այն մարդկանց, որոնց չի վերաբերում փախստականների կարգավիճակի վերաբերյալ ժնեւյան կոնվենցիայի գործողությունը, բայց որոնք չեն կարող ուղարկվել հայրենիք, եթե այնտեղ նրանց սպառնում են կտտանքներ կամ, օրինակ, մահապատիժ: Նրանց, որպես կանոն, անձնագիր են տալիս ԳՖՀ-ում, որն այնուհետեւ երկարացվում է:
Սոցիալ-դեմոկրատները հանդես էին գալիս արգելքը հանելու օգտին, պահպանողականները պնդում էին դրա երկարացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: