Կարո Փայլանը աջակցություն է հայտնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը քննադատելու համար ձերբակալված թուրք բժիշկներին

Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանն իր աջակցությունն է հայտնել Թուրքական ԶՈւ կողմից սիրիական Աֆրինում քրդերի դեմ սկսված ռազմական գործողությունները քննադատելու պատճառով ձերբակալված թուրք բժիշկներին:

Կարո Փայլանը այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում:

«Ոչ թե կյանքը պաշտպանելն է հանցանք, այլ պատերազմը պաշտպանելը: Թուրք բժիշկների միության կողքին ենք»,- գրել է Կարո Փայլանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031