Բաժիններ՝

Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել է վերջ դնել սիրիական հակամարտությանը

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամներին առաջարկել է այցելել Մերձավոր Արեւելքում սիրիացի փախստականների ճամբարներ եւ միջոց գտնել վերջ դնելու հակամարտությանը մերձավորարեւելյան հանրապետությունում։

Ինչպես հունվարի 29-ին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալը, հոլիվուդյան աստղը, որը համաշխարհային կազմակերպության բարի կամքի դեսպան է, հունվարի 28-ին մամուլի ասուլիս էր հրավիրել Հորդանանում փախստականների Զաաթարիի ճամբարում, որի ընթացքում կոչ է արել Սիրիայում ճգնաժամը կարգավորել երկրի քաղաքացիների իրավունքների հաշվառմամբ:

«Ես ցանկանում եմ Անվտանգության խորհրդի անդամներին կոչ անել ժամանելու տարածաշրջան, այցելելու փախստականների ճամբարներ եւ քաղաքներում նրանց բնակության վայրեր եւ, վերջապես, գտնելու միջոց, թե ինչպես օգտագործել ՄԱԿ-ի եւ միջազգային հանրակցության հեղինակությունն այս հակամարտության կարգավորման համար»,- ասել է դերասանուհին:

Նրա խոսքով՝ Սիրիայում քաղաքական գործընթացի գործարկումը «միակ միջոցն է պայմաններ ստեղծելու իրենց տները սիրիացիների վերադարձի, տառապանքների դադարեցման եւ փախստականներ ընդունող երկրների ծանրաբեռնվածության նվազեցման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս