Բաժիններ՝

ԱՄՆ-ն պլանավորում է 5G անվտանգ ցանց ստեղծել չինական կիբեռսպառնալիքից պաշտպանվելու համար

ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են երկրի ներսում 5G պաշտպանված գերարագ շարժական ցանցի ստեղծման հնարավորությունը Չինաստանի կողմից հնարավոր կիբեռսպառնալիքի կանխման համար: Այս մասին հայտնել է Axios լրատվական պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի գաղտնի նյութերը։

Նաեւ նշված է, որ «այդ ջանքերը (5G ցանցի ստեղծումը) կկարողանան զարգացող երկրներին օգնել դիմակայելու Չինաստանի նեոգաղութակալական պահվածքին»: Նախագիծը նախատեսում է 5G կենտրոնացված ցանցի ստեղծում երեք տարվա ընթացքում:

Միացյալ Նահանգների ղեկավարության կարծիքով՝ նման ցանցի ստեղծումն անհրաժեշտ է վտանգազերծելու համար հեռանկարային տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպիսիք են անվարորդ ավտոմոբիլները եւ վիրտուալ իրականությունը, ինչպես նաեւ դիմակայելու Չինաստանի կողմից սպառնալիքին տնտեսական եւ կիբեռնետիկական ոլորտներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031