Բաժիններ՝

ԿԴՀ-ում էբոլա վիրուսի վտանգավոր «զաիրյան մանրէահիմք» է հայտնաբարվել. ԱՀԿ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվուի նահանգում գրանցվել է էբոլա վիրուսի չափազանց վտանգավոր «զաիրյան մանրէահիմքը», որն աչքի է ընկնում բարձր մահացությամբ: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ երկրում կատարված գենետիկական հետազոտությունների արդյունքներով:

«Գենետիկական անալիզը հաստատեց «զաիրյան մանրԷահիմքի» առկայությունը»,- Twitter-ում գրել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Փիտեր Սալաման, որը ղեկավարում է արտակարգ իրավիճակների արձագանքումը:

Հիվանդության տարածման շրջանում կանխարգելիչ պատվաստումը կարող է սկսվել արդեն օգոստոսի 8-ին, եւ կկիրառվի rVSV-ZEBOV պատվաստանյութը, որն օգտագործվել է Հասարակածային նահանգում, եզրափակել է Սալաման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031