Բաժիններ՝

Սիրիական օդուժն 70-ից ավելի ահաբեկիչների է ոչնչացրել Էս Սուվեյդայի նահանգում

Սիրիայի ռազմաօդային ուժերն օգոստոսի 7-ին Էս Սուվեյդայի նահանգում գրոհել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների վրա եւ ոչնչացրել 70-ից ավելի զինյալների: Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, օդաչուները ոչնչացրել են հակառակորդի ռազմափոխադրական միջոցները եւ զենքով ու զինամթերքով մի քանի բեռնատարներ: Ահաբեկիչների հենակետերի վրա հարվածները հասցվել են Սիրիական անապատի Քեբր Էշ Շեյխ օազիսում, որտեղից նրանք հարձակումներ են կատարում խաղաղ գյուղերի վրա։

ԻՊ-ի առաջադիրքերի դեմ օգոստոսի 6-ին սկսված ընդգրկուն գործողության ընթացքում զորքերին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերադարձնել յոթ շրջան Էս Սուվեյդայի հյուսիսում, արեւելքում եւ հարավում: Կառավարական ուժերը, որոնց կողմից կռվում են զինված ընդդիմության մի քանի ջոկատներ, հետապնդում են ԻՊ-ի հրոսակախմբերին եւ այժմ մարտեր են մղում Շինվան Էլ Ասֆեր վայրի կարեւոր հենակետի համար:

SANA-ի տեղեկություններով՝ ռազմական գործողությունը նպատակ է հետապնդում վերջ դնել ահաբեկիչների ներկայությանը Էս Սուվեյդայի նահանգում եւ Սիրիական անապատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս