Բաժիններ՝

Կիմ Չեն Ունը կնոջ հետ այցելել է ԿԺԴՀ-ի արևմուտքի ձկնավերամշակման ձեռնարկություն

Կիմ Չեն Ունը կոչ է արել ավելի շատ բարձրորակ արտադրանք թողարկել կորեացի ժողովրդի համար: Ինչպես օգոստոսի 8-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, Կորեայի աշխատանքային կուսակցության եւ հանրապետության Պետխորհրդի նախագահը կնոջ՝ Լի Սոլ Չժուի հետ այցելել է Քիմսանփոսի ձկնավերամշակման ձեռնարկություն: Ձկնային տնտեսությունը գտնվում է Հվանհե Նամդոյի նահանգում՝ Դեղին ծովի ափին:

Կիմ Չեն Ունը նշել է տնտեսության աշխատակիցների ձեռքբերումները, որոնց հաջողվել է ձկան տարեկան արտադրանքը հասցնել 7 հազար տոննայի: ԿԺԴՀ-ի առաջնորդը նոր խնդիրներ է դրել այդ տնտեսության վարչության առջեւ, որպես խրախուսանք լուսանկարվել է ձեռնարկության աշխատողների հետ:

Ավելի վաղ հանրապետության բարձրագույն ղեկավարը հայտարարել է, որ «կուսակցությունը լրջորեն մտադրվել է ավարտել հեղափոխական վերափոխումներն այնպիսի մի ոլորտում, ինչպիսին ձկան բուծումն է կոոպերատիվ տնտեսություններում, որոնք նախաձեռնել են երկու գեներալիսիմուսները՝ Կիմ Իր Սենը եւ Կիմ Չեն Իրը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031