Բաժիններ՝

Վենեսուելական ընդդիմության առաջնորդը ֆարս է որակել Մադուրոյի դեմ մահափորձը

Վենեսուելական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Կոլումբիայում ապրող Խուլիո Բորխեսը, բեմադրված ֆարս է որակել մահափորձը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ։

«Երկրում ու նաեւ աշխարհում ոչ ոք քեզ չի հավատում մահափորձի հետ կապված այդ ֆարսում, մենք բոլորս գիտենք, որ դա բեմադրություն էր՝ ուղղված այն բանին, որ հետապնդեն ու ու ճնշեն նրանց, ովքեր դեմ են քո դիկտատուրային»,- գրել է քաղաքական գործիչը իր Twitter-ում:

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Խուլիո Բորխեսին, մեղադրել էր օգոստոսի 4-ին իր դեմ չհաջողված մահափորձին մասնակից լինելու մեջ: «Որոշ ցուցմունքներ մատնացույց են անում Խուլիո Բորխեսին, որն ապրում է Կոլումբիայում: Նա բավականաչափ վախկոտ է նման հարձակումների մասնակցելու համար»,- հայտարարել է Մադուրոն: Վենեսուելայի նախագահի խոսքով՝ ընդամենը մահափորձին մասնակցել է 11 մարդ, որոնց կազմակերպիչներն առաջարկել են 50 միլիոն դոլար:

Մադուրոն հայտարարել է, որ կպահանջի Վենեսուելային հանձնել մահափորձի բոլոր մասնակիցներին, որոնք ապրում են արտասահմանում, դրա համար օգտագործելով արտահանձնման համաձայնագրերը:

Վենեսուելայի Ազգային հիմնադիր ժողովի ղեկավար Դիոսդադո Կոբելիոն նախազգուշացրել է, որ հանրապետության խորհրդարանի՝ ընդդիմադիր կուսակցություններից պատգամավորները կարող են զրկվել իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ դատարանի առաջ կանգնել նախագահի դեմ մահափորձի նախապատրաստման մեղադրանքով, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031