Բիշքեկի քաղաքագլուխ ընտրվեց Ազիզ Սուրաքմաթովը
Բիշքեկի քաղաքային քենեշի (խորհրդի) պատգամավորները օգոստոսի 8-ին կայացած արտահարթ նստաշրջանի ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաքի ղեկավար են ընտրել միակ թեկնածուին՝ Ազիզ Սուրաքմաթովին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Սուրաքմաթովի թեկնածությունն առաջադրել էր Բիշքեկի քաղաքային քենեշի մեծամասնության կոալիցիան, նա քաղաքագլխի պաշտոնի միակ այլընտրական հավակնորդն էր, ինչը խիստ վրդովեցրել է քաղաքացիական սեկտորին:
Բիշքեկի քաղաքային քենեշն ունի 45 պատգամավոր, օգոստոսի 8-ի արտահարեթ նստաշրջանին ներկա է եղել 44 քաղաքային պատգամավոր, քաղաքագլխի թեկնածությունը պաշտպանել է 43 պատգամավոր, մեկը դեմ է քվեարկել: Քաղաքապետն ընտրվում է չորս տարով, բայց կարող է վաղաժամկետ ազատվել պաշտոնից:



