Բաժիններ՝

Սալվադորի նախկին նախագահն իրեն մեղավոր է ճանաչել 300 մլն դոլարի յուրացման մեջ

Սալվադորի նախկին նախագահ Անտոնիո Սական եւ նրա կառավարության երկու նախկին նախարարներ՝ Խուլիո Ռանկը եւ Սեսար Ֆունեսը, իրենց մեղավոր են ճանաչել փողերի լվացման եւ շուրջ 301 միլիոն դոլարի յուրացման մեջ: Օգոստոսի 7-ին այս մասին հայտնել է elsalvador.com ինտերնետ-պորտալը։

Նախկին նախագահը եւ մյուս մեղադրյալներն այդ քայլին են դիմել, որպեսզի կրճատեն հնարավոր ազատազրկման ժամկետը: Մասնավորապես, Սական հուսով է, որ դա իրեն թույլ կտա բանտում անցկացնել ոչ թե 30 տարի, այլ միայն 10 տարի մեղադրական դատավճռի դեպքում:

Դատախազությունը նաեւ պահանջել է, որ Սական պետությանը վերադարձնի 25 միլիոն դոլար: Սական կենտրոնամերիկյան հանրապետությունը գլխավորել է 2004 թվականից մինչեւ 2009 թվականը: Նա ձերբակալվել է 2016 թվականի հոկտեմբերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031