Բաժիններ՝

Ճապոնիայի տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվում մոտեցող թայֆունի պատճառով

Ճապոնիայի Տիբայի պրեֆեկտուրայի (գտնվում է Տոկիոյի հարեւանությամբ) Մոբարա ավանի 90 հազար բնակիչների օգոստոսի 8-ին հանձնարարվել է տարհանվել մոտեցող «Շանշան» թայֆունի պատճառով: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական վարչությունը:

Մոբարայում արդեն բացված է 33 տարհանման կենտրոն: Ներկայում «Շանշան» թայֆունը դեպի Ճապոնիայի կենտրոնական շրջաններ է շարժվում Խաղաղ օվկիանոսի կողմից: Սպասվում է, որ այն Հոնսյու կղզի, որտեղ գտնվում են Տիբայի եւ Իբարակայի պրեֆեկտուրաները, կհասնի կեսգիշերին:

Մայրաքաղաքին թայֆունը պետք է մոտենա օգոստոսի 9-ի կեսօրին: Արդեն այժմ Տիբայի, Իբարակայի պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ Տոկիոյում հորդառատ անձրեւներ են սկսվել, որոնք ուղեկցվում են քամու սաստիկ պոռթկումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս