«Թուրքական հոսքի» երկրորդ ուղեգիծը շահագործման կհանձնվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին
«Թուրքական հոսք» գազատարի երկրորդ ուղեգիծը պլանավորվում է շահագործման հանձնել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:
«Թուրքական հոսքի» առաջին ճյուղի ծովային հատվածի շինարարական աշխատանքներն ավարտված են, դրանք «Գազպրոմ»-ն անցկացրել է ինքնուրույն: Նրանք կառուցել են 930-կիլոմետրանոց տեղամաս: Այժմ աշխատանքներն ընթանում են ցամաքում:
«Գազպրոմ»-ը շարունակում Է ծովային հատվածի երկրորդ ուղեգծի կառուցման աշխատանքը: Մոտավորապես 50 տոկոսն արդեն ավարտված է: «Գազպրոմ»-ը մեզ հայտարարել է (շահագործման հանձնելու) ամսաթիվը՝ 2019 թվականին դեկտեմբերի 31-ին»,- հայտարարել է Դոնմեզը A Haber հեռուստաալիքի եթերում:
«Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում է գազատարի շինարարություն, որը բաղկացած կլինի յուրաքանչյուրը 15,75 մլրդ խորանարդ հզորությամբ երկու ճյուղից: Առաջին ուղեգծով գազ է մատակարարվելու թուրքական սպառողներին, երկրորդը նախատեսված է Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: