Մանրամասներ՝ Արտակ Զեյնալյանի ԱՄՆ գործուղման ծախսերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ Արտակ Զեյնալյանի ԱՄՆ գործուղման ծախսերի մասին.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Կրոնական ազատությունների հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ 2018 թվականի հուլիսի 25-28-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման ծախսերը, այդ թվում՝ գործուղման գիշերավարձի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել
2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031