Բաժիններ՝

Թուրքական կայքն անդրադարձել է Տիգրանակերտում իրականացվող պեղումներին

Հնագիտության մասին նյութեր հրապարակող թուրքական կայքը անդրադարձել է Արցախի տարածքում Տիգրանակերտի շրջակայքում շարունակվող պեղումներին։

Թուրքական լրատվամիջոցն դրանք ներկայացրել է որպես Ադրբեջանի «օկուպացված տարածքներում» իրականացվող պեղումներ։

Պեղումների վերաբերյալ իր մեկնաբանությունն է արել Ղարաբաղի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։ Ըստ նրա՝ վերջերս հայտնաբերվել են մ.թ.ա 1-ին դարի կարասային գերեզմաններ։ Նրա խոսքերով թեև նախկինում (2011-2012թթ) էլ են տարածքում կարասային գերեզմաններ հայտնաբերվել, բայց դրանք այդքան մեծ չեն, որքան նոր հայտնաբերվածները։

Պետրոսյանի տեղեկացմամբ՝ հայտնաբերվել են նաև անտիկ շրջանի արծաթե տարբեր զարդեր, ինչպես նաև մետաղադրամներ։

Arkeolojikhaber

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031