Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր զրույցի մանրամասները։
Իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության մեջ ձևավորվել է մի հակասություն, որը դժվար է բացատրել։ Այո, մի քանի ամիս առաջ նրանք պնդում էին, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում է հենց Ռուսաստանը, այժմ նույն իշխանությունը հայտարարում է, որ Ռուսաստանը եղբայրական երկիր է։ Այս տրամաբանության մեջ ստացվում է, որ Հայաստանը եղբայրական հարաբերություններ է պահպանում մի երկրի հետ, որն իր դեմ վարում է պատերազմի ամենաբարդ ձևերից մեկը՝ հիբրիդայինը:
Ուղղափառությունը չի արգելում տղամարդկանց կիսաշրջազգեստ կրելը։ Այս մասին «Абзац» հրատարակության լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու Իվանովո-Վոզնեսենսկի թեմի հոգևորական Մակարիուսը (Մարկիշ):
Միացյալ Նահանգները մտադիր է փուլ առ փուլ դադարեցնել Ռուսաստանին սահմանակից Արևելյան Եվրոպայի երկրների անվտանգության աջակցության ծրագրերը՝ փորձելով խրախուսել ՆԱՏՕ-ի անդամներին ավելի շատ ներդրում ունենալ սեփական պաշտպանության մեջ, գրում է Financial Times-ը։
Թուրք սոցիոլոգ Բերաթ Դաղը տվյալներ է հրապարակել Թուրքիայում հանցագործության մակարդակի վերաբերյալ։
Իսրայելի պաշտպանության ուժերը վերահսկում են Գազա քաղաքի 40%-ը և առաջիկա օրերին կընդլայնեն ռազմական գործողությունները, հինգշաբթի օրը հայտարարել է բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։
Սա է ՔՊ-ի ոճը` կոծկել, թաքցնել իրականությունը, թիրախավորել, հայհոյել ու վիրավորել մարդկանց, ովքեր խոսում են փաստերով, աշխարհից ու մեր հասարակությունից թաքցնել իրականությունը ու թմրեցնել, որ որևէ մեկը չիմանան իրենց սխալների մասին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին փոխարտգործնախարար, տարբեր երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն է։
Նախկին մոդել Սթեյսի Ուիլյամսը, որը կարճաժամկետ սիրավեպ է ունեցել գործարար Ջեֆրի Էպշտեյնի հետ, մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սեռական ոտնձգության մեջ:
Հալեպի օդանավակայան տանող ճանապարհին ավտմեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթ գնելը և տնտեսական ճնշում գործադրի Չինաստանի վրա, ըստ CNN-ի՝ այսօր առավոտյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և «Վճռականների կոալիցիայի» մյուս եվրոպական առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։
Մոսկվայում հրապարակվող «Աստվածաբանություն. Տեսություն և պրակտիկա» («Теология: теория и практика») ամսագրում հրապարակված` «աստվածաբանության թեկնածու», վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովի աշխատությունները լի են պատմական փաստերի աղավաղումներով, կեղծիքներով և ադրբեջանական պաշտոնական քարոզչական թեզերով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հայտարարության մեջ նշվում է, որ վարդապետ Ալեքսիյ Նիկոնորովն իր հրապարակումներով նպաստում է հայկական քրիստոնեական ժառանգության աղվանականացմանն ու ադրբեջանականացմանը՝ այն ներկայացնելով որպես «կովկասյան ալբանական» կամ «ադրբեջանական»։ «Նման փոխարինումը նպատակ ունի օտարել հայկական հոգևոր և մշակութային սովորույթները և աղավաղել պատմական հիշողությունը։ Այդ հրապարակումները ոչ միայն հակասում են գիտական օբյեկտիվության սկզբունքներին, այլև վնասում են միջեկեղեցական եղբայրական հարաբերություններին, ինչպես նաև՝ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերին։
UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը հայտարարել է Իռլանդիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
«Եթե իրենց նավթն ու գազը չվաճառվի, կարծում եմ՝ կընկալեն: Երբ Կասպից ծովում հայտնվի ՆԱՏՕ-ի ռազմաբազա, կընկալեն: Դժվար է պատկերացնել, որ նույնիսկ դրանից հետո չընկալեն: Այդ հեռանկարից խուսափելու հնարավորությունները շատ չեն, բայց կարծում եմ՝ պետք է վերադառնալ այն բանաձևին, որը կար մինչև խայտառակ 44-օրյա պատերազմը: Այդ ժամանակ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ իրենք կհայտնվեն մի իրավիճակում, երբ Ադրբեջանն այդքան լկտի կվարվի իրենց հետ»:
ԱՄՆ նախագահի որդին՝ Էրիկ Թրամփը, միլիարդատեր է դարձել «American Bitcoin»-ում իր բաժնեմասի գնի կտրուկ աճի ֆոնին, գրում է Forbes-ը։
Գերմանիան խոշոր զորավարժություն է անցկացնում, որի նպատակն է զորքեր և սարքավորումներ տեղափոխել Լիտվա, հաղորդում է Associated Press-ը։
Ուկրաինացի մոդել Մարիա Կովալչուկը, որը Դուբայում դաժան ծեծի էր ենթարկվել, խոսել է վիրահատություններից հետո իր ապաքինման մասին:
Մի շարք լրատվամիջոցներ, ինչպես նաև Блогосфере թելեգրամյան ալիքում ապահովագրական միջոցների չվճարման մասին կեղծ տեղեկություններ են տարածվում՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման առնչությամբ։ Տարածվող կեղծիքի մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մինչև Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումը, մեր գործով բավականին տևական ժամանակ նիստերը հետաձգվում էին դատախազության միջնորդությամբ, ինչպես նաև մեր տարբեր գրություններով, միջնորդություններով, որով խնդրում էինք վերահաշվարկ կատարել, և դատախազությունն էլ ընդունում էր դրա անհրաժեշտությունը: Անգամ դատարանում հայտարարում էին՝ հնարավոր է հայցից հրաժարում լինի, բայց դա տեղի չունեցավ»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործով դատարանում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը:
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան համատեղ աշխատեն Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների հարցում, և որ նավթի և գազի նկատմամբ պատժամիջոցները քննարկման առարկա են։
Վրաստանում գնաճը շարունակվում է. օգոստոսին գնաճը հասել է 4.6%-ի, որն ամենաբարձրն է վերջին երկու տարվա ընթացքում, հայտնել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։ Սննդամթերքից (10%) հետո գներն ամենաշատը աճել են առողջապահության ոլորտում. այստեղ տարեկան աճը կազմում է 9.3%։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը ՌԴ քաղաքացիների համար ճամփորդելիս վիզայի պահանջի վերացման համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի պլանավորում մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։
«44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունն անխուսափելիություն չէր, Նիկոլ Փաշինյանի ընտրությունն էր. մենք պետք է էն գլխից պարտվեինք։ Ինձ այս հարցում ոչ ոք չի կարող հակառակը համոզել»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
«Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ: Իրական կայունությունը չի կարող կառուցվել գերիների տառապանքների վրա»։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ այսօր հանդես գալով ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում:
Օգոստոսի 6-ին 168.am-ը գրել էր, որ Ցորի զորամասի գործով տուժող կողմը վճռաբեկ բողոք չի ներկայացրել:
Հռոմի պապ Լևոն XIV-ը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպմանը քննարկել է Գազայի ողբերգական իրավիճակը և կոչ է արել մշտական հրադադար հաստատել Պաղեստինում:
Հիշեցնեմ, որ առաջին ատյանի դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։
Դեսպան Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն շնորհակալություն է հայտնել Երևանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների ընթացքում մտքերի կարևոր և բովանդակալից փոխանակման համար։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։